
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։
Ամբաստանյալները ներկայացան և պատասխանեցին նախագահող դատավոր Արտյուշ Գաբրիելյանի հարցերին:
Արեգ Կյուրեղյանի համար Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան է տրամադրվել:
Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ ինքը չի ներկայանա, քանի որ իր նկատմամբ ապօրինաբար սանկցիա է կիրառվել: Նրա տվյալները «ստիպված» ներկայացրեց դատավոր Գաբրիելյանը:
«Մինչև սանկցիան չվերացնեք, ուրիշ բան չունեմ խոսելու»,- շարունակեց ամբաստանյալը, ապա հավելեց. «Ես հայտարարություն ունեմ անելու»: