
Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ հացամթերքն ու թարմ միսը կարելի կլինի տեղափոխել միայն անհրաժեշտ հարմարանքներ ունեցող ավտոմեքենաներով։ Սեպտեմբերի 1-ից պահանջն ուժի մեջ կմտնի պետական գնումների և հանրային սննդի մատակարարների համար, իսկ նոյեմբերի 1-ից ՝ ամենուր Երևանում։ Հետագայում պահանջը կտարածվի նաև մարզերի վրա։
Իսկ ինչի կհանգեցնեն նման փոփոխությունները և արդյոք դրանք պատճառով թանկացումներ կլինեն: ArmLur.am-ը փորձեց միս վերավաճառողների շրջանում հարցումների միջոցով հասկանալ, թե ինչ փոփոխություններ են սպասում և արդյոք թանկացման միտում են տեսնում այս որոշման հետևանքով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան