Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նախօրեին դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացել է նաև 80 կգ քաշային կարգի եզրափակիչը: Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Մաքսիմը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Հայ չեմպիոններն այսօր ոսկե մեդալներով վերադարձան Հայաստան: