Կառավարությունը Հայաստանի էներգետիկ համակարգը պատրաստվում է ամբողջությամբ հանձնել «Տաշիր կապիտալ» ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը Հայաստանի էներգետիկ համակարգը պատրաստվում է ամբողջությամբ հանձնել «Տաշիր կապիտալ» ընկերությանը, որին պատկանում են Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը: Հերթը հիմա Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությանն է:

Կառավարությունն իր վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ սեփականությունը հանդիսացող ԲԷՑ-երի ողջ բաժնեմասերը «Տաշիր կապիտալ»-ի հավատարմագրային կառավարմանը հանձնելու որոշման նախագիծը: Ըստ որոշման հիմնավորումների, սա արվում է ԲԷՑ-երի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հիմնական գործառույթը էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումն է, հաղորդման ցանցի սպասարկումը և շահագործումն է:

Ընկերության գործունեության ուղղություններից է նաև հաղորդման ցանցի ընդլայնումը և զարգացումը, իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների նորոգումը և ստուգաչափումը, էներգետիկ օբյեկտների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի նախագծումը և կառուցումը, ինչպես նաև՝ հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրական էներգիայի արտադրությունը:




Լրահոս