ՖՈՏՈ. Ընդամենը մեկ միջոց իդեալական մաշկի և վարսերի համար. այն կա ցանկացած տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե նույնիսկ դուք մեղրի երկրպագու չեք հանդիսանում, սակայն այդ մթերքն անպայման պետք է լինի ձեր տանը: Այս մթերքը վիտամինների աղբյուր է, որն ունի մի շարք հատկություններ:

AdMe.ru-ն ներկայացնում է մաշկի և վարսերի գեղեկությունն ամրապնդելու մեթոդներ, որոնք հեշտությամբ կարող եք պատրաստել տանը և ձեզ անհրաժեշտ կլինի միայն մեղրը:

Մի քանի տարբերակ առանց պզուկների մաշկի համար

  1. Խնդրահարույց հատվածին 1:1 հարաբերակցությամբ մեղրի և դարչինի խառնուրդ: Լվացեք 10 րոպե հետո: Այսպիսի խառնուրդը հակամիկրոբային հատկություն ունի, լավացնում է մաշկի գույնը:
  2. Վերցրեք կես կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Քսեք մաքուր և չոր մաշկին, մաքրեք 20 րոպ հետո: Կիրառեք շաբաթական 1-2 անգամ: Այն կօգնի հարթեցնել մաշկը:
  3. Մանրացրեք ասպիրինի երկու հաբ, ավելացրեք 4-5 կաթիլ կիտրոնի հյութ և մի փոքր մեղր: Խառնեք և քսեք խնդրահարույց հատվածներին:

Լուսանկարի աղջիկը գիշերային դիմակներ օգտագործելուց հետո գոհ մնաց արդյունքից և հրաժարվեց դեղեր օգտագործելու սովորությունից:

Մաշկի լուսավորման համար

Ձեզ անհրաժեշտ կլինի 0.5 թեյի գդալ մեղր, 1թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ յոգուրտ: Շաբաթական 1-2 անգամ քսեք խառնուրդը դեմքին և պահեք 20 րոպե: Կարելի է այս խառնուրդի օգնությամբ ազատվել նաև աչքերի տակի մուգ շրջանակներից: Կարող եք նաև օգտագործել 1 թեյի գդալ մեղրի, 1 թեյի գդալ վարունգի հյութի և 1 թեյի գդալ կարտոֆիլի հյութ:

Մաշկի էֆեկտի համար, կարծես ներսից փայլի

Խառնեք 2 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կաթ: Այս խառնուրդը քսեք դեմքին, ապա 10 րոպե հետո լվացեք այն: Այսպիսի խառնուրդը հիանալի փափկեցնում է:

Այս աղջիկը երկու շաբաթ մեղրով մերսում էր կատարում: Արդեն կարող ենք նկատելի փոփոխություն տեսնել:

Փափուկ և գրավիչ շուրթերի համար

Խառնեք մեղրը, շաքարը և ձիթապտղի ձեթը, որքան կարող եք մերսեք շուրթերը, լվացեք և բալզամ քսեք:

Դուք կարող եք ունենալ այս նկարի արդյունքն ընդամենը մեկ անգամ օգտագործելուց հետո. շուրթերն ավելի փափուկ կդառնան:

Փայլուն և փարթամ վարսերի համար

  1. Վարսերի սնուցման համար խառնեք մեղր և ձվի դեղնուց, քսեք թաց վարսերին և պահեք 30 րոպե:
  2. Սնուցման և փայլեցման համար խառնեք մեղր և ձիթապտղի ձեթ, քսեք վարսերին, պահեք 30 րոպե:
  3. Ամրացման, երկարացման և փայլի համար երկու բանան տրորեք, ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կոկոսի յուղ: Քսեք երկարությամբ ամբողջ վարսերին, պահեք երեսուն րոպե և լվացեք:

Ահա մեթոդներից մեկի արդյունքը:

Մազահեռացման համար

Խառնեք 1/4 բաժակ մեղր, 1/5 բաժակ շաքարավազ, 1/ձ բաժակ կիտրոնի հյութ և 1/2 բաժակ ջուր: Եփեք ցածր կրակի վրա մինչ պղպջակների առաջացումը: Թողեք սառչի խառնուրդը, քսեք մաշկին, ապա ծածկեք կտորով, մերսեք և կտրուկ շարժումով պոկեք այն:




Լրահոս