Տիգրան Հարությունյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջին խմբի հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ավարտվեց շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը:

14 շախմատիստ, այդ թվում 3 գրոսմայստեր եւ 7 միջազգային վարպետ, պայքարեցին բարձրագույն խմբի երեք ուղեգրի համար:

Մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը՝ 13 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նա կես միավորով առաջ անցավ միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանից եւ Շանթ Սարգսյանից: Այս շախմատիստները բարձրագույն խմբում խաղալու իրավունք ստացան:

Լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի




Լրահոս