Զորի Բալայանի «Արմենիան» կանգնած փտում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզի մեկնողներն առաջինը, ինչին հանդիպում են մայրավանք այցելելիս, ափին կանգնած նավն է՝ Զորի Բալայանի «Արմենիան», որն աշխարհի շուրջ պտտվել, 23 երկրում է եղել, ապա եկել-հանգրվանել է Սուրբ Ղազար կղզում։

Մխիթարյան միաբանության հոգեւոր հայրերը, անշուշտ, դեմ չեն եղել, որ հայկական նավը հանգրվանի այստեղ, այն անգամ տեսարժան էքսպոնատի դեր է խաղում կղզի այցելող զբոսաշրջիկների համար, սակայն ծովն իտալական իշխանություններին պատկանող տարածք է։

Նրանք շեշտում են, որ իտալական իշխանությունն այնքան բարեհաճ է գտնվել, որ որեւէ տուրք չի գանձել այս ընթացքում՝ իրենց ջրերում նավը կայանելու համար։

Բայց բանն այն է, որ նավը կանգնած փտում է՝ ստորին հատվածում արդեն լուրջ վնասվածքներ ունի, եւ վերականգնել կա՛մ հնարավոր չէ, կա՛մ շատ բարդ է։ Այնպես, ինչպես բարդ է նավի ճակատագիրն ընդհանրապես»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս