
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Սևանի ոստիկանությունում իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված քաղաքացի Սևակ Ոսկանյանի դիմումը, որը նախօրեին նաև հրապարակել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հանձնարարվել է անհապաղ ստուգել քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված հանգամանքները և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: