ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքսիմալ հսկողություն, պետք է ֆունդամենտալ լուծում. վարչապետի հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր ոռոգվող հողատարածքների մակերեսի ավելացմանը: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին և մարզպետներին մեկ ամսվա ժամկետում ներկայացնել տարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ նա հանձնարարեց ինֆորմացիան ստանալուն պես երկու ամսվա ժամկետում համատեղ ձեռնարկել ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
«Խնդիրը շատ պարզ է ձևակերպված, շատ անելիքներ ունենք: Պետք է այս խնիրը ֆունդամենտալ լուծել: Այսօր պետք է հստակ ձևակերպել հանձնարարականը: Այս հանձնարարականին մաքսիմալ հսկողություն եք սահմանում», – նշեց նա:




Լրահոս