Գրեթե ամեն օր մենք ուտում ենք մթերքներ, որոնց մեջ թունավոր սննդանյութեր կան: Մեզանից շատերը մտածում են, որ ոչինչ չի կարող լավ լինել մրգերից ու բանջարեղենից, սակայն մենք չենք էլ կասկածում այն վտանգի մասին, որոնք թաքնված են այդ մրգերում: Ներկայացնում ենք 10 միրգ ու բանջարեղեն, որոնց հետ պետք է զգույշ լինել:
Հնդկական ընկույզ
Հնդկական ընկույզն իրենից ներկայացնում է սերմեր, ոչ թե ընկույզ, որն աճում է պտղից: Հնդկան ընկույզը, որը վաճառվում է խանութներում, հում չէ և դրանք պարբերաբար մշակվում են գոլորշիով: Սա անում են այն պատճառով, որ այս աղանդերի հումքը պարունակում է նյութ, որը թունավոր բաղադրիչներ ունի իր մեջ: Այն նաև ալերգիա կարող է առաջացնել: Այդ նյութի մեծ քանակությամբ կիրառումը կարող է մահվան հանգեցնել: Սակայն հնդկական ընկույզից թունավորումը հազվադեպ է պատահում:
Նուշ
Նուշերը համարվում են չոր միրգ, ոչ թե ընկույզ, ինչպես բոլորն են կարծում: Ամենահամեղը դառը նուշն է, որը իր մեջ պարունակում է ցիանիդ: Հենց այդ պատճառով են դառը նուշը վերամշակում, որպեսզի հանեն թույնը: Շատ երկրներում դառը նուշի վաճառքը արգելված է:
Բալը, կեռասը, ինչպես նաեւ ծիրանը, դեղձը, խնձորը եւ սալորը նույնպես իրենց մեջ պարունակում են ցիանիդ:
Այս մրգերի թունավոր պարունակության քանակը`
Նուշ – 2.5-3%;
Ծիրան – 1-1,8%;
Դեղձ -2-3%;
Սալոր – 0,96%;
Բալ- 0,82%;
Կեռաս -0,8%;
Խնձորի ծառը -0,6%:
Ծնեբեկ
Ծնեբեկը բույս է և թունավոր չէ, միան նրա պտուղն է թունավոր: Բույսը վաղուց բժշկության մեջ օգտագործվում է որպես օգտակար նյութ, սակայն պտուղները թունավոր են:
Կանաչ լոլիկներ
Հետաքրքիր փաստ` ԱՄՆ-ում լոլիկը համարվում է բանջարեղեն, իսկ շատ տեղերում միրգ, կամ ավելի ճիշտ է ասել հատապտուղ: Նյութը, որը պարունակում է կանաչ լոլիկի մեջ, կարող է գլխացավ առաջացնել:
Մշընկույզ
Մշկընկույզը պարունակում է հոգեմետ նյութ `միրիստիկ: Այս նյութի մեծ մասը կարող է առաջացնել փսխում, քրտինք, գլխապտույտ, հալյուցինացիաներ և գլխացավեր:
Շոկոլադ
Չնայած շոկոլադը թունավոր նյութեր չի պարունակում մարդկանց համար, սակայն այն վտանգավոր է կատուների և շների համար:
Կանաչած կարտոֆիլ
Կանաչ կարտոֆիլը պարունակում է սոլանին, որը հայտնվում է ուլտրամանուշակագույն լույսի տակ: Սոլանինի շատ պարունակության դեպքում հնարավոր է թունավորում ստանալ: Հենց այս պատճառով կարտոֆիլը պետք է պահել սառը և մութ տեղում:
Կանաչ լոբի
Կանաչ հատիկներն իրենց հումքի մեջ պարունակում են թունավոր սպիտակուցային նյութ `ֆասին, որը կարող է վնաս հասցնել առողջությանը: Սակայն արդեն եփված լոբին անվտանգ է դառնում:
Բողկ
Բողկը պարունակում է թթվածային նյութ, որը կոչվում է գլիկոզիտ, որը արտանետում է ծծմբի պարունակող էթիլային յուղ և յուրահատուկ հոտ է հաղորդում այս բանջարեղենին:
Սնկեր
Սունկը շատ դելիկատես ուտելիք է համարվում աշխարհի մի շարք երկրներում: Սակայն պետք է կարողանալ տարբերլ թունավոր սունկը ոչ թունավորից: