Մենք գիտենք, որ քնելուց առաջ ուտելը վատ սովորություն է, որի դիմաց ստիպված ենք լինում վճարել անհանգիստ քնով և ավելորդ կիլոգրամներո: Ներկայացնում ենք մի քանի միջոց, թե ինչպես ընթրիքից հետո մոռանալ դեպի սառնարան տանող ճանապարհը:
Հավկիթով նախաճաշ
Գիշերը չուտելու համար պետք է լավ սնվել առավոտյան, հատկապես հավկիթ ուտել: հավկիթը կօգնի արագ նիհարել, նաև կնվազեցնի սովածության զգացումը և հաջորդ անգամ ավելի քիչ կուտեք:
Խուսափեք դատարկ կալորիաներից
Տապակած ուտելիքը, ֆասթֆուդը, քաղցր գազավորված հյութը և ալկոհոլը ձեզ կստիպեն հաճախ բացել սառնարանը:
Կրկնակի անգամ կրճատեք սննդի մեջ աղի քանակությունը
Աղը և համեմունքները կրկնակի մեծացնում են քաղցի զգացումը:
Զբաղվեք սպորտով
Ապացուցված է, որ սպորտով ինտենսիվ զբաղվելը ոչ միայն կալորիաներ է այրում, այլև քչացնում է ախորժակը:
Սառել
Գիշերային քաղցի զգացումը կարող եք նվազեցնել, եթե տարածքում իջեցնեք ջերմաստիճանը:
Խմեք հանքային ջուր
Մենք հաճախ ծարավի զգացումը շփոթում ենք քաղցի հետ և կեֆիր խմում, սակայն ճիշտ է այն փոխարինել հանքային ջրով, որը նվազեցնում է ախորժակը:
Մաքրել ատամները
Երբ մենք գիշերը մաքրում ենք ատամները, ապա, կարծես թե, ուղեղին հասկացնում ենք, որ այսօր այլևս հաց չենք ուտելու:
Պառկեք մինչ 23:00
Եթե առաջին շաբաթը չստացվի, հուսահատվել պետք չէ: Կրկնեք այս քայլերը և ցանկալի արդյունքն անպայման կլինի: