Ինչ հարցեր են քննարկվել ԵԱՏՄ խորհրդի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. օգոստոսի 22-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզական Հանրապետության) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են  ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի ընթացքի, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության միջև համագործակցության հուշագրի վերաբերյալ մի շարք հարցեր:

2017Թ ՕԳՈՍՏՈՍԻ 24- 26-Ը  ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ » ՖՈՐՈԻՄ

2017 թվականի օգոստոսի  24-26-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա  քաղաքում տեղի է ունենալու «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումին, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և մի շարք այլ պաշտոնյաներ:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են մի շարք ոլորտներում տնտեսական փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր:

Օգոստոսի 24-ին Պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես է եկել ելույթով:

Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու ոլորտային քննարկումներ մասնավորապես՝

  • Մրցունակությունը փոփոխվող աշխարհում՝ նոր մոդելներ, տեխնոլոգիաներ, կառավարման տեսակներ:
  • ԵԱՏՄ թվային տարածք:
  • ԵԱՏՄ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում:
  • ԵԱՏՄ անդամ երկրների ներդրումային գրավչության բարձրացում:
  • Այլ թեմաներ:




Լրահոս