Նոր տուգանքներ են սահմանվել. որ աղտոտման համար որքան կտուգանվեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հասանելի է «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն:

Միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերհակ ՀՀ օրենսգրքում»  էլ փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղտոտման համար նախատեսված տուգանքները:

Նախագծից ArmLur.am-ը տեղեկանում է, որ օրինակ՝ առաջարկվում է, որ

  • Շրջակայքի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով.16 հազար դրամ:
  • Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ:
  • Շրջակայքի աղբոտումը կատարված փոխադրամիջոցից, առաջացնում է տուգանքի նշանակում  վարորդի, իսկ հանրային, այդ թվում երկաթուղային, փոխադրամիջոցի դեպքում՝ իրավախախտի նկատմամբ, սահմանված նվազագույն աշխատավարձի քսանչորսապատիկի  չափով:
  • Շրջակայքի աղբոտումը մինչև 5 հատ անվադողով /բացառությամբ հեծանվի դողը/, առաջացնում է տուգանքի նշանակում երեսունապատիկի չափով,
  • Շրջակայքի աղբոտումը 5-ից ավել անվադողով /բացառությամբ հեծանվի դողը/` հարյուրապատիկի չափով:
  • Շրջակայքի աղբոտումը մարտկոցներով, էլեկտրական կուտակիչներով, էլեկտրալամպերով, էլեկտրոնային ապրանքներով, գրաֆիտային էլեկտրոդներով, կտրող և ծակող առարկաներով /ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ/,  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
  • Շրջակայքի աղբոտումը 2 կգ և ավել համայնքային թափոնով /բացառությամբ սույն հոդվածի հաջորդ մասով նախատեսված դեպքերից/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  ֆիզիկական անձնաց դեպքում`  երեսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` հարյուրապատիկի չափով:
  • Անվտանգ թափոնի փոխադրման կարգի խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով:
  • Շրջակայքի աղբոտումը մինչև 1 խոր. մ շինարարական կամ այլ իներտ թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում քառասունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում`  հարյուրապատիկի չափով,
  • Շրջակայքի աղբոտումը 1 խոր. մ ավել շինարարական կամ այլ իներտ թափոնով  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում հարյուրապատիկի, և իրավաբանական անձանց դեպքում երեքհարյուրապատիկի չափով:




Լրահոս