ՖՈՏՈ. 24-ամյա Արսենը սպանել է բարեկամուհուն, նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, ապա այրել դիակը. Լոռիում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղում տուն էր այրվում: Պարզվել էր, որ այրվում է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:

Դեպքից առաջ կնոջն էր այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:

Եվ ահա, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 24-ամյա Արսենին դատապարտել է 14 տարի ժամկետով ազատազրկման:

ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ըստ մեղադրանքի` «շիզոֆրենիա պարանոիդ ձև, մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապող իր բարեկամուհուց մերժում ստանալուց հետո, Արսենը, վրդովվելով բարեկամուհու կողմից իր հանգուցյալ հոր հասցեին հնչեցրած հայհոյանքից ու ոստիկանության մարմիններին դիմելու դիրքորոշումից, կյանքից զրկելու և սեռական հակումն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերն ու սրբիչի գործադրմամբ փակելով շնչուղիները` խեղդամահ է արել նրան։

Դրանից անմիջապես հետո Արսենը սեռական հարաբերություն է ունեցել բարեկամուհու հետ, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու և վերացնելու նպատակով մասամբ այրել է կնոջ դին ու անկողնային պարագաները։

Գործի նախաքննության ընթացքում Արսենը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, որ շուրջ մեկ տարի առաջ բաժանվել է իր կնոջից: Նրանք համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել և բաժանվել են անձնական խնդիրների`միմյանց չհասկանալու պատճառով:

Իսկ գործով տուժողն իր հոր հորաքրոջ աղջիկն է, վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ և օգտագործել է բժշկի կողմից նշանակված դեղեր: Ըստ Արսենի նախաքննական ցուցմունքի՝ տուժողը բնակվել է միայնակ, և ինքն է զբաղվել նրա խնամքով` հետևելով, որ դեղերը ժամանակին խմի:

Իսկ դեպքին նախորդող ժամերին հարևանի տանը փայտ է կոտրել, որից հետո մի քանի համագյուղացիներով օղի են խմել: Դեպքի օրը գիշերը՝ ժամը 01-ից 02-ի սահմաններում, հարբած վիճակում իրենց տանը հեռուստացույց դիտելիս, իր մոտ սեռական ցանկություն է առաջացել և որոշել է գնալ տուժողի տուն՝ տեսնելու, թե նա ինչպես է և նրա համաձայնության դեպքում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Երբ գնացել է տուժողի տուն, հրել է և տան դուռը բացվել է, տուժողն էլ անկողնում պառկած է եղել: Արսենը նստել է նրա մահճակալին, հարցրել է, թե ինչպես է նա զգում իրեն, որին տուժողը պատասխանել է՝ լավ, ապա կինն ասել է, թե չի հասկանում, թե այդ ժամին, ինչու է գնացել իր տուն:

Արսենն ասել է, որ անհանգստանալու բան չկա, ապա ձեռքը տարել է անկողնում պառկած տուժողի ծածկոցի տակ և շոյել նրա հետույքը, իսկ տուժողը, մի կողմ քաշվելով, սեռական բնույթի հայհոյանք է տվել իր մահացած հոր հասցեին, որից ինքը զայրացել է և աջ ձեռքով մեկ անգամ ապտակել է նրան, տուժողը սկսել է բղավել:

Արսենը մահճակալի մոտ գտնվող պահարանի դարակից վերցրել է թափանցիկ կպչուն ժապավենը և դրանով փակել է տուժողի բերանը, որպեսզի չգոռա՝ նպատակ ունենալով նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Այնուհետև մահճակալի գլխավերևում գտնվող խալաթով կապել է նրա ձեռքերը, իսկ ոտքերի մոտ գտնվող սրբիչը դնելով նրա բերանին՝ ուժեղ սեղմել է և այդպես պահելով 5 րոպե, տեսել է, որ նա չի շարժվում և մահացել է, սրբիչը ետ է քաշել և նրա հետ մտել սեռական հարաբերության մեջ, որը ավարտելուց հետո, պոկել է նրա բերանին կպցրած կպչուն ժապավենը, քանդել խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը դրել իր նախկին տեղում, ապա շրջելով դիակը՝ հետքերը թաքցնելու նպատակով իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը։

Բացի այդ, ըստ Արսենի ցուցմունքի, ինքը նաև այրել է հարևան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը:

Արսենը հայտնել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ այդ արարքները չէր կատարի:

Լուսանկարները` shamshyan.com-ի




Լրահոս