
Ամերիկայի Միացյալ Նահանգների Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Համապատասխան հռչակագիրը ստորագրել է Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը: Այովան ԱՄՆ 47-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: