Armenian text to speach

Գյուղատնտեսության նախարարը, ի տարբերություն գործընկերների, բացակայում էր ոչ միայն Խոսրովի անտառի հրդեհաշիջման աշխատանքներից, այլև ներկա չէր երեկվա ասուլիսին. վարչապետն ու իր թիմը խուսափում են պատասխանատվությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր թիմի նախարարները փորձում են ամեն կերպ հեռու մնալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի թեմայից՝ խուսափելով նաեւ պատասխանատվությունից: Եւ այդ ամենը նրանք անում են ցուցադրաբար: Երեկ կառավարության նիստից հետո Խոսրովի անտառի հրդեհի թեմայով ասուլիս էին հրավիրել ոլորտի պատասխանատուները՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Իսկ ահա գյուղատնտեսության նախարարությունից ասուլիսին ներկա էր փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Այս նախարարությունից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ հրդեհաշիջման աշխատանքներին նախարարությունից ընդգրկված էր փոխնախարարը, հետեւաբար նա է եղել ասուլիսին: Փաստորեն, բավական չէ՝ նախարար Իգնատի Առաքելյանը, ի տարբերություն Դ. Տոնոյանի եւ Ա. Մինասյանի, ոչ մի օր անձամբ չմասնակցեց անտառի հրդեհաշիջման աշխատանքներին (մինչդեռ նրա անմիջական պատասխանատվության տակ է գործում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը), երեկ եւս իր գործընկերների կողքին չէր՝ լրագրողների հետ հանդիպմանը գործուղելով տեղակալին:

Սա պատահական չէ. Առաքելյանը վարչապետի թիմի անդամ է, այն վարչապետի, որը հրդեհաշիջման օրերին մեկնել էր արձակուրդ եւ Ղարաբաղում սկուտեր էր վարում: Ի դեպ, վարչապետը երեկ մի բառ չխոսեց, որեւէ հանձնարարություն չտվեց հրդեհների թեմայով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս