Փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1 -ին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ կառավարությունը տհաճ անակնկալ է նախապատրաստել դպրոցների համար: ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր: Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն, եւ ուսուցչական կոլեկտիվը կդառնա գործազուրկ:

Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:  Օրինակ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ» թերթից տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է իրենց դպրոցը փակել՝ միացնելով Արտավազդի դպրոցին: «Բայց ես տեղյակ չեմ: Նույնիսկ պաշտոնապես այդ մասին որեւէ մեկից չեմ լսել: Հիմա ես, ինչպես անցած տարի, բնականոն հունով աշխատում եմ, գրքեր եմ ստացել…»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս