Պուտինի գերլարված օրը. գրեթե հարազատ մարդուն` Սերժ Սարգսյանին, իր համար թողել էր ընթրիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում միանգամից երեք միջազգային հանդիպում է անցկացրել: «Ъ»-ի թղթակիցը նկատում է, որ իրական խնդրով նրա մոտ մի մարդ էր եկել՝ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Եվ Պուտինը փորձել է այդ ցավը մեղմացնել:

Պուտինը որոշել է Սոչիում միանգամից փակել բոլոր ներքին պարտքերը, այսինքն` նա հանդիպեց Իսրայելի վարչապետի, Վատիկանի ներկայացուցիչ Պետրո Պարոլինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նեթանյահուն առաջին անգամ չէ Սոչիում, և նրան հարգանքով են վերաբերվում: Սակայն Վլադիմիր Պուտինն ու նա, հանդիպելով, ձեռք չեն սեղմել, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս: Ռուսաստանն իր քայլերով ամեն ինչ անում է, որ Իսրայելը նրանց ձեռք սեղմելու համար արժանի չհամարի: Իհարկե, կանխատեսվում էր, որ խոսակցության հիմնական թեման լինելու է Իրանի ազդեցությունը Սիրիայի վրա, սակայն չէր կանխատեսվում, թե թեման հենց միայն դա կլինի: Նրանց խոսակցությունը տևեց մոտ չորս ժամ:

Ապա Պուտինի մոտ եկավ Վատիկանի ներկայացուցիչը, ով ՌԴ-ում արդեն երեք օր էր և հանդիպել էր բոլոր նրանց, ում պետք է հանդիպեր:  Այդ օրվա ավարտին Պուտինը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ այդ` գրեթե հարազատ մարդուն, Պուտինն իր համար թողել էր ընթրիքին:




Լրահոս