Կրկին փակ-գաղտնի. ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն այսօր մեկնել Գեղարքունիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Գեղարքունիքի մարզ։ Սակայն վարչապետի այցը չգիտես ինչու, լինելու է փակ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է այցը «փակ» պահելու պատճառը՝ Գեղարքունիքի մարզպետարանում վարչապետը պետական գաղտնիք է քննարկելու, թե թաքցնելու այլ փաստեր կան: «Ո՛չ, պետական գաղտնիք չի քննարկվելու։

Վարչապետի՝ դեպի մարզեր կատարած նախորդ այցերը նույնպես փակ ձեւաչափով են եղել։ Իսկ այցի մանրամասները կներկայացնենք։ Բայց վարչապետը Գեղարքունիքի մարզ է այցելում մարզի խնդիրները քննարկելու նպատակով»,- ասաց նա։ Ստացվում է՝ վարչապետը խուսափում է ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ սպոնտան հանդիպումներից, որպեսզի «շոուից շեղման» անհարմար իրավիճակներ չարձանագրվեն: Իսկ պետական քարոզչամեքենան ցուցադրի այն կադրերը, որոնք կթույլատրվեն կառավարության ղեկավարի կողմից:




Լրահոս