Վրաստանի պատրիարքարանը քաղցրավենիք է ուղարկել հրշեջներին, իսկ ի՞նչ է արել մեր կաթողիկոսը. Մայր Աթոռը պարզաբանում է` «ուրիշ դեպքերում մենք էլ ենք անում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պատրիարքարանը քաղցրավենիք է ուղարկել հրշեջներին եւ փրկարարներին, որոնք պայքարում են Բորժոմի ազգային պարկում բռնկված հրդեհի դեմ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին` հասկանալու համար՝ ի՞նչ է արել Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ-ն կամ ինչ է պատրաստվում անել:

«Պետք չէ զուգահեռներ անցկացնել: Շատ ուրիշ միջոցառումներ եւ ծրագրեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից են իրականացվում, որոնք վրացական եկեղեցին չի իրականացնում: Բայց վրացական կողմում որեւէ մեկը չի արծարծում այդ հարցը՝ Ամենայն կաթողիկոսն այսպիսի ծրագրեր է իրականացրել: Կարծում եմ` այդ համեմատություններն ամբողջովին անտեղի են: Ես գիտեմ, որ մասնավոր այդպիսի ձեռնարկ չի իրականացվել: Մենք համագործակցություն ունենք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, սակայն այս պարագային որեւէ հավելյալ ձեռնարկում Մայր Աթոռի կողմից չի իրականացվել»,- նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հավելենք, որ  Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը որոշել էր Բորժոմի կիրճ ուղարկել բարձրաստիճան հոգևորականների։ Իլյա Երկրորդը կոչ էր արել բոլոր հավատացյալներին աղոթել։

Լիդա Եղիազարյան




Լրահոս