Ստորև ներկայացված է ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ փաստաբանների բողոքի ակցիայի հայտարարությունը, որին այս պահին միացել են 138 փաստաբան:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնում է, որ հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են դրան միանալ մինչ սեպտեմբերի 13-ը:
«Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին մեր անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները։
Որևէ հիմնավորման բացակայության, ինչպես նաև դատարանների, փաստաբանի մասնագիտական պարտականություններն իրականացնելու հետ կապված այլ պետական կառույցների վարչական շենքերում արգելված իրերի ցանկի բացակայության պայմաններում, զննության թիրախ են դարձվել փաստաբանները։ Համապատասխան տեխնիկական հագեցվածության բացակայության պայմաններում, շատ դեպքերում զննությունը վեր է ածվում խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ։
Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած:
Ցավալիորեն փաստում ենք պետական իշխանության ներկայացուցիչների կողմից իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու ցանկության բացակայությունը։ Ավելին` հատուկենտ քննչական մարմինների, դատարանների շենքեր մուտք գործելիս իրականացվող ապօրինությունը միտում ունի տարածվելու։
Մենք ձեռնպահ ենք մնում տեղի ունեցածի կապակցությամբ իշխանությանն ուղղված պահանջներ կամ կոչեր հնչեցնելուց՝ նման գործելաոճը նախկին փորձի հիման վրա անարդյունավետ և անօգուտ համարելով:
Մենք սույն հայտարարությանը միանալով և նշանակված օրը մեր բողոքով փաստում ենք վերը նկարագրված իրականությունը՝ դրանից բխող բացասական հետևանքների կանխման նպատակով քայլ կատարելու կամք դրսեւորելու հարցը թողնելով դրա պարտականությունն ունեցող իրավասու մարմիններին:
Այս հայտարարությանը միանալով և գործադուլի օր հայտարարելով, մենք, բնականաբար, մեր վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չենք դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում»:
1. Տիգրան Աթանեսյան
2. Վահան Հովհաննիսյան
3. Վահե Գրիգորյան
4. Ռուբեն Սահակյան
5. Արամազդ Կիվիրյան
6. Ժորա Պետրոսյան
7. Արմինե Խաչատրյան
8. Ռուբեն Սահակյան
9. Ռոբերտ Դարբինյան
10. Ծովինար Բալայան
11. Արման Արզումանյան
12. Էլզա Զաքարյան
13. Մանվել Ալեքսանյան
14. Էդգար Հովհաննիսյան
15. Գևորգ Գյոզալյան
16. Լուսինե Սահակյան
17. Անահիտ Գյոզալյան
18. Արմինե Շավոյան
19. Վարդան Առաքելյան
20. Գեղամ Գասպարյան
21. Տիգրան Հայրապետյան
22. Վահե Գաբրիելյան
23. Իրինա Դավթյան
24. Նունե Դանիելյան
25. Կարեն Դանիելյան
26. Սարգիս Խաչատրյան
27. Արմեն Բաղդասարյան
28. Զառա Բուդաղյան
29. Լիլիթ Ներսիսյան
30. Արգիշտի Կիվիրյան
31. Անի Գինոսյան
32. Էրիկ Ալեքսանյան
33. Մարո Խաչատրյան
34. Նինա Կարապետյանց
35. Զորայր Հարությունյան
36. Գրիշա Բալասանյան
37. Լուսինե Մարտիրոսյան
38. Վահագն Մարտիրոսյան
39. Քրիստինե Բեյբության
40. Միհրան Պողոսյան
41. Հովհաննես Չամսարյան
42. Արա Կարագյոզյան
43. Հակոբ Սաֆարյան
44. Վահե Հովսեփյան
45. Ամրամ Մակինյան
46. Լիանա Մանուսաջյան
47. Գեորգի Մելիքյան
48. Անահիտ Սաղաթելյան
49. Վահե Մակյան
50. Արմեն Հայրապետյան
51. Ռուզան Ավետյան
52. Երեմ Սարգսյան
53. Սոնա Հարությունյան
54. Մարիամ Մկրտչյան
55. Լիանա Գրիգորյան
56. Կիմա Սարյան
57. Օլգա Սաֆարյան
58. Լուսինե Աբաջյան
59. Վահե Բաբայան
60. Արմինե Կարապետյան
61. Արմեն Սողոմոնյան
62. Գոհար Ղուկասյան
63. Արայիկ Պապիկյան
64. Լիպարիտ Սիմոնյան
65. Վահան Հովհաննիսյան
66. Ավետիք Իշխանյան
67. Արթուր Գրիգորյան
68. Կրիստինա Գևորգյան
69. Տանյա Հակոբյան
70. Արզուման Ղազարյան
71. Հասմիկ Պետրոսյան
72. Հենրիկ Մարտիրոսյան
73. Վալյա Պողոսյան
74. Մարգարիտա Պողոսյան
75. Մնացական Սարգսյան
76. Արմինե Մկրտչյան
77. Գևորգ Դավթյան
78. Հայկուհի Սուքիասյան
79. Լուսինե Ղազարյան
80. Հայկ Սողոմոնյան
81. Հարություն Բաղդասարյան
82. Ռուզաննա Աբրահամյան
83. Դիանա Գրիգորյան
84. Անետա Սարգսյան
85. Հայարփի Սարգսյան
86. Հակոբ Սաֆարյան
87. Հեղինե Կիվիրյան
88. Արտակ Շադյան
89. Տիգրան Առաքելյան
90. Մանվել Գրիգորյան
91. Լուսինե Բակումյան
92. Վարուժ Փաշայան
93. Մոնիկա Մարգարյան
94. Հայկ Շահումյան
95. Լուսինե Հակոբյան
96. Շուշան Թադևոսյան
97. Հերմինե Միքայելյան
98. Նաիրա Սահակյան
99. Խաչատուր Խաչատրյան
100. Կարեն Հակոբյան
101. Ավետ Կարապետյան
102. Գայանե Դեմիրչյան
103. Գոհար Պետրոսյան
104. Երվանդ Վարոսյան
105. Արթուր Քարամյան
106. Սուրեն Մնացականյան
107. Ալինա Ղազարյան
108. Ինեսսա Պետրոսյան
109. Մուշեղ Շուշանյան
110. Արթուր Մելիքյան
111. Հայաստան Ստեփանյան
112. Լիանա Սարգսյան
113. Ռոբերտ Մանվելյան
114. Աստղիկ Անտոնյան
115. Գիվի Հովհաննիսյան
116. Սարգիս Ասլանյան
117. Տիգրան Եգորյան
118. Աղաբեկ Յարմոլյան
119. Հայկ Հարությունյան
120. Նվարդ Այվազյան
121. Վահե Աստվածատրյան
122. Սյուզաննա Մալխասյան
123. Լենա Կարապետյանց
124. Մարատ Կոստանյան
125. Սարգիս Հովհաննիսյան
126. Դավիթ Գյուրջյան
127. Էլինա Դանիելյան
128. Արմինե Հարությունյան
129. Սերգեյ Ադիբեկյան
130. Ինգա Ավագյան
131. Սուրեն Մանուչարյան
132. Վանուհի Պողոսյան
133. Գևորգ Պողոսյան
134. Սիրուշ Աղվանյան
135. Գուրգեն Մարտիրոսյան
136. Կարեն Մկրտչյան
137. Սուրեն Գրիգորյան
138. Վարդան Նիկողոսյան