
Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» պարբերականին, քրեական ռազբորկաների հետևանքով հրազենային վիրավում են ստացել երկու «օրենքով գող»: Նրանք են Նիկա Գագրինսկին և Ռաշադ Գյանջիսկին, իսկ միջադեպը եղել է աբխազական գողերի հետ՝ Ռաուլ Բարցբոյի գլխավորությամբ:
Պարբերականի տվյալներով` աբխազական գողերի հետ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել: Նիկային նրանց գտնվելու վայրն ասել է շրջապատի մարդկանցից մեկը: Նրանց անակնկալի բերելով` Նիկայի ընկերները միանգամից ազատություն են տվել բռունցքներին:
Այդ հարցում հատկապես ակտիվ է եղել Ռոմա Ստավրոպոլսկին, ով տարբերվում էր ատլետիկ կառուցվածքով: Խոսակցությունների համաձայն` ծեծկռտուքը հնարավոր է եղել կանխել այն բանից հետո, երբ Պիզան կարողացել է իր մեջ ուժ գտնել, հասնել ատրճանակին և կրակոցներ արձակել: