Լուսավոր Հայաստան կուսակցությունը սկսում է Լիբերալ քաղաքական դպրոցի ընդունելություն. ուսուցումն անվճար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ, հիմնադրում է Լիբերալ քաղաքական դպրոց և հայտարարում ունկնդիրների առաջին խմբի ընդունելություն:

Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ: Այս մասին հայտնում են Լուսավոր Հայաստան կուսակցության մամուլի ծառայությունը:

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ և օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ: Ուսուցումն անվճար է:




Լրահոս