
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանեց Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների արգելքը:
Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանը և Ներսես Պողոսյանը հրաժարվել են հանրային պաշտպանից: Փաստաբան Մարինե Թովմասյանը նիստի ժամանակ նշեց, թե ինքն այցելել է քրեակատարողական հիմնարկ, փորձել տեսակցել ամբաստանյալներին, սակայն վերջիններս համաձայնություն չեն տվել:
Դատավորը մերժեց սանկցիաները վերացնելու մասին պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: