
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետարանում սկսվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «փակ» խորհրդակցությունը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խորհրդակցությանը ներկա են մարզի բոլոր համայնքների ղեկավարները:
Մենք տեղեկացանք նաեւ, որ նրանց հետ վարչապետը քննարկելու է մարզի սոցիալական, առողջապահական, ինչպես նաեւ կրթական ոլորտների վերաբերյալ հարցեր: