Վարդևան Գրիգորյանը՝ Լենա Նազարյանի առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը  դիմել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առաջացած բնապահպանական խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով  եւ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

ArmLur.am-ը զրուցեց Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի հետ`  պարզելու համար, թե  ինչ գործունություն է պատրաստվում ծավալել այս մասով:

«Իհարկե հարցը շատ կարեւոր է, հետագա անվտանգությունը պահելու համար, տեսնենք մոտավորապես ինչ ֆորմատով է քննարկում կազմակերպելու, գուցե հանձնաժողովում էլ իմանանք, քանի որ առաջիկայում հանձնաժողովում նիստ ունենք՝ սեպտեմբերի 4-ին: Տեսնենք՝ ինչ հարցեր են ընդգրկվելու բարձրացված խնդրի շուրջ»,-ասաց նա:

Թեպետ Վարդեւան Գրիգորյանն արձակուրդում է գտնվում, բայց նա նշեց, որ այս ամսի 28-ին  Ազգային ժողովում պատրաստվում է  խոսել պատգամավորների հետ` հասականալու համար՝ մոտավորապես ինչ  ֆորմատով են ուզում հարցը բարձրաձայնել:

Մեր զրուցակցի խոսքով ՝  այսուհետ պետք է ավելի զգոն եւ տեխնիկապես պատրաստ լինել  նման դեպքերի համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս