
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մեկնարկեցին 100 մետր ազատ լողաոճում:
Անի Պողոսյանը 85 մասնակիցների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը,- հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է:
Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով հանգրվանեց 48-րդ հորիզոնականում: