ՖՈՏՈ. Անդոն՝ դստեր մկրտության արարողության և հյուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) դստեր՝ Էլենի մկրտությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին  Սուրբ Սարգիս եկեղեցում` դերասան, երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանի քավորությամբ:

 ArmLur.am-ի հետ զրույցում Անդոն պատմել է դստեր մկրտության արարողության մասին. «Որոշեցինք 5- տարեկանում կնքել, քանի որ կլոր տարիք է, եւ արարողությունն անել ոչ թե սրճարանում, այլ այնպիսի վայրում, որտեղ կլինեն իմ բարեկամները: Իմ ընտանիքի հետ կապված  բոլոր առիթներին ներկա են եղել միայն իմ հայրն ու մայրը, իսկ իմ բարեկամները ներկա չեն եղել, կնունքը եւս հետաքրքրիր առիթ էր, էլի չհրավիրեցի բարեկամներիս, թող ներեն ինձ»:

Ինչ վերաբերվում է քավորի ընտրությանը, նա նշեց, որ իր կյանքում ունեցել է երեք քավոր. «Ես սիրում եմ, որ շրջպատված եմ լինում լավ մարդկանցով, սրբերով»:

Հայտնի հյուրերի թվում  ներկա են եղել դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիդուշիկը,  եւ կամերային թատորնի ողջ անձնակազմը:

«Իմ ամենակարեւոր հյուրը՝ Արամն է, ում հետ ես ծանոթացել եմ «Ես կամ» հաղորդման շրջանակներում»,- ընդգծեց նա:

Հավելենք, որ այսօր  Էլենին «մեռոնից հանելու արարողությունը» պետք է տեղի ունենա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս