ՖՈՏՈ. 8 քայլեր, որոնք պետք չէ անել ինքնաթիռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռիչքները հաճախ սթրեսի պատճառ են դառնում և օդում կարող եք ոչ հաճելի իրավիճակներում հայտնվել:  AdMe.ru-ն պարզել է, թե ինչ չի կարելի անել ինքնաթիռում:

Կրել լինզաներ

Լինզաները չորացնում են աչքերը, իսկ ինքնաթիռի օդը կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը: Այդ պատճառով երկար թռիչքի ժամանակ ավելի լավ է ակնոց կրել:

Փակել ականջները

Վայրէջքի և թռիչքի ժամանակ մարդիկ սովոր են փակել ականջները, սակայն դա չի օգնի: Պետք է այլ միջոցների դիմել, և աշխատեցնել բերանը. օգնության կգա մաստակը:

Թռիչքի գնալ հիվանդ ժամանակ

Գրիպով հիվանդ ժամանակ մեծ ճնշում է արվում ականջների վրա, որը կարող է վնասների հանգեցնել: Այդ ժամանակ պետք է քթի համար կաթիլներ վերցնել և թռիչքից ու վայրէջքից առաջ կաթեցնել:

Նստել անշարժ

Անշարժ նստելու ժամանակ օրգանիզմում արյան շրջանառությունը դանդաղում է, որը ևս կարող է խնդիրների հանգեցնել: Թռիչքի ժամանակ պետք է հանել կոշիկները, հագնել հարմար հագուստ, որը չի կաշկանդում շարժումները: Պետք է շարժվել, ժամանակ առ ժամանակ վեր բարձրացնել ձեռքերը:

Գազավորված հյութեր ըմպել

Թռիչքի ժամանակ խորհուրդ չի տրվում գազավորված հյութեր ըմպել, դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Պետք չէ նստել ինքնաթիռի հետևի մասում, եթե ձեզ տեղափոխում են

Բոլորը գիտեն կանոնը, որ եթե ձեզ տեղափոխում են տրանսպորտի մեջ, պետք չէ նստել հետևի նստարանին: Այս կանոնը գործում է նաև ինքնաթիռում: Պետք է ընտրել տեղ առջևում կամ կողքերում:

Չարաշահել ալկոհոլը

Դրան մի քանի պատճառներ կան: Առաջին հերթին ինքնաթիռի օդը չոր է և ալկոհոլն էլ էլ ավելի կչորացնի այն: Բացի այդ, թռիչքի ժամանակ մարդիկ ավելի շուտ են հարբում: Կամ պետք է առհասարակ հրաժարվել, կամ նվազագույնի հասցնել:

Առանց անհրաժեշտտության ձեռք տալ շրջապատող իրերին

Պետք չէ առանց պատճառի ինչ-որ բաներ ձեռք տալ և ձեզ հետ սպիրտային անձեռոցիկներ վերցնել:




Լրահոս