Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) ստեղծագործական կայանքում այս պահին պասիվություն է նկատվում: ArmLur.am-ի հետ զրույցում սիրված դերասանը հայտնեց, որ Կամերային թատրոնում նոր է սկսել աշխատանքայի բուռն գործունեություն ծավալել:
«Նոր ներկայացումների վրա ենք աշխատում, իսկ հները վերականգնվում: Հեռուստատեսային ներկայացումներ, նախագծեր ներկա պահին չկան: Սպասում եմ առաջարկներին, սիթքոմային եւ հումորային նախագծերին»:
Անդոյի խոսքով՝ սպասվում է «Դեպուտատի շոու» տեսահոլովակի 2-րդ մասը նկարահանվի. «Սպասում ենք քավորներին սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանին եւ երաժշտության հեղինակ Ռիչարդ Մադլենյանին: Շատ քիչ բաներ են մնացել ավարտին հասցնելու համար, որից հետո կնկարահանվի տեսահոլովակը: Երկրորդ տեսահոլովակից հետո միանշանակ կբերմադրվի եւ կցուցադրվի ներկայացումը թատրոնում»:
Իսկ ինչ վերաբերվում է ամառային հանգստին, նա նշեց, որ որոշ հանգամանքներից ելնելով չի կարողացել մեկնել ամառային հանգստի, բայց մի քանի օրով կմեկնի Դիլիջան «քնելու»:
Լիդա Եղիազարյան