
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին:
Շահումյանի շրջանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ մայրուղու շինարարության ավարտական փուլին վերաբերող հարցերի շուրջ:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ՝ ընդգծելով աշխատանքները բարձր որակով եւ ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: