«Ելք»-ի կուսակցությունները հեռանում են միմյանցից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, որ նախընտրական փուլում խոստացել էին մեկ կուսակցություն դառնալ, քանի որ նախընտրական դաշինքները, որպես կանոն, հետընտրական շրջանում քանդվում են, այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չեն արել։ Ավելին՝ կարծես գաղափարական առումով նրանք ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին։ Երեկ տեղեկացանք, որ նրանք փակել են Տերյան փողոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը եւ առանձին գրասենյակներ վարձել։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», օրինակ, գրասենյակի տարածք է վարձել Խորենացի-Մաշտոցի փողոցների միացման հատվածում՝ Պետեկամուտների կոմիտեի շենքի հետնամասում։ Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ձեռնամուխ է եղել քաղաքական դպրոց հիմնելու գործին, որտեղ մյուս երկու գործընկերները ներգրավված չեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս