Որքան թափուր տեղ է առկա Բրյուսովի անվան համալսարանում. ուսանողները քչացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-2018 ուս․տարվա համար Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված էր 1641 անվճար եւ 18 000 վճարովի տեղ: Մինչդեռ միասնական քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8 266 դիմորդ։ Արդյունքում, մնացել է 11 375 թափուր տեղ:

Երեկ ներկայացրել էինք, թե 1-ին և 2-րդ փուլի արդյունքներով որքան թափուր տեղեր են առկա Երևանի պետական համալսարանում: Այսօր կներկայացնենք պատկերը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պարագայում:

Այս բուհում առկա է 500-ից ավել թափուր տեղ թափուր տեղ, որից 27-ը անգելերն բաժնում: Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն բաժնում առկա է 99 թափուր տեղ, Սերվիս բաժնում՝ 103 տեղ, իսկ Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներ բաժնում 24 տեղ է թափուր մնացել: Հավելենք, որ այս համալսարանում ուսման վարձը կազմում է 400 հազար դրամ:




Լրահոս