Հայաստանում վերջին տարիներին գնալով ավելացել են գործազուրկի գլխավորությամբ տնային տնտեսությունների թիվը, ընդ որում՝ ավելացել են բավական կտրուկ: Ըստ ԱՎԾ-ի, եթե 2012թ. գործազուրկի գլխավորությամբ Հայաստանում 32 հազար 68 տնտեսություն է եղել, ապա հաջորդ տարի այդ թիվը կտրուկ է ավելացել՝ 37 հազար 187 տնտեսություն, 2014-ին՝ 37 հազար 695 տնտեսություն, եւ վերջապես, 2015թ. այն հասել է 41 հազար 982-ի:
Փաստորեն, նկատենք, որ գործազուրկների գլխավորությամբ ընտանիքները Հայաստանում միայն ավելի ու ավելի են աճում: Մի ցուցանիշ, որը հերթական անգամ վկայում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին: