ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դավայ, հուպ տուր». վարչապետը` հիմնադրամի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզում վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև մարզի Կալավան և Վարդենիկ համայնքներում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, Կալավանում վեր են հանվել առկա խնդիրները և հաշվի առնելով համայնքի առավելությունները՝ իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկներւի թիվը հասել է 10 հազարի: Մշակվել է համայնքի զարգացման 10-ամյա ծրագիր: Վ

Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս