ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը թալանած անձինք փորձում են խուսափել պատիժը կրելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը թալանած անձինք փորձում են խուսափել պատիժը կրելուց: Բայց ապարդյուն: Ինչպես հայտնի է՝ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները. «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:

Այս արարքի համար Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը Կոստանյանին ազատազրկման էր դատապարտել 5 տարվա ժամկետով: Վերջինիս պաշտպանը բողոքարկել է վճիռը ՀՀ վերաքննիչ՝ պահանջելով, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի, սակայն դատարանը մերժել էր: Ինչեւէ: «Ֆլեշ Մոտորս»-ի նախկին աշխատակիցը հիմա էլ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ փորձելով վճռաբեկի միջոցով հասնել փրկության:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս