
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները դատի են տալիս նախարարությանը, պատճառը անհիմն աշխատանքից ազատելն է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Ավան Եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի եւ նախկին աշխատանքում վերականգնի:
Տեղեկացանք, որ Թագուհի Վեքիլյանը ՀՀ ՊՆ զորամասի բուժքույր է եղել եւ օրեր առաջ արձակուրդ է գնացել: Ավելի ուշ վերջինիս են զանգել գործընկերները եւ ասել, որ զորամասի հրամանատարն իրեն հեռացրել է աշխատանքից: Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու ախատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել: