Իգնատի Առաքելյանը հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրած այգիներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարարի աթոռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլեւ խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի եւ ընկույզի այգիներ ունի:

Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչեւ նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը չի հայտարարագրել իր այգիները: Նրա պաշտոնական հայտարարագրում նշված է, որ ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն:




Լրահոս