
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին գրառումը կատարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:
«Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- նշված է գրառման մեջ:
Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է: