Այս ամռանը հանգստի չի մեկնի նաև երգիչ Արսեն Գրիգորյանը:Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչը:
Ըստ նրա՝ պատճառը արտերկրից ժամանած հյուրերն են եղել: Արսենն ամռան ընթացքում զբաղված է եղել իր հյուրերին Հայաստանի եսարժան վայրերը ներկայացնելով:
«Մինչեւ այսօր ամեն օր դիմավորում եւ ճանապարհում եմ հյուրերիս: Այնպես, որ այս տարի դեռ չեմ հանգստացել»:
Այնուամենայնիվ Արսենը նշում է, որ նախընտրում է ծովափնյա հանգիստ. «Ժամանակ է լինում՝ ուզում ես միայնակ լինել, բոլորից հեռու հանգստանալ, ժամանակ է լինում երեխաներիս հետ»:
Լիդա Եղիազարյան