
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գեորգի Կետոևը պարտություն կրեց: Հայաստանը ներկայացնող մարզիկը 0:2 հաշվով պարտվեց Աբդուլ Սաուլաևին: Այժմ Կետոևը պետք է պայքարի բրոնզե մեդալի համար: Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ից: