Սովորելն այլևս գրավիչ չէ. քանի թափուր տեղ կա Մանկավարժական և Պոլիտեխնիկական համալսարաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ տարեց տարի նվազում է բուհ ընդունվողների քանակը, գաղտնիք չէ: Դրա մասին են վկայում նաև պաշտոնական թվերը: 2017-2018 ուս․տարվա համար Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված էր 1641 անվճար եւ 18 000 վճարովի տեղ: Մինչդեռ միասնական քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8 266 դիմորդ։ Արդյունքում, մնացել է 11 375 թափուր տեղ:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում առկա է 200-ից ավել թափուր տեղ: Այս  բուհը. ինչպես հայտնի է, ուսման վարձերը տարեց տարի չի թանկացնում: Ներկայացնենք ընդունելության քննությունների առաջին և երկրորդ փուլերից հետո թափուր մնացած տեղերն ըստ մասնագիտությունների:

Անգլերեն լեզու և գրականություն` 23 թափուր տեղ,

Իսպաներեն լեզու և գրականություն` 27 տեղ,

Շախմատ` 21 տեղ,

Ինֆորմատիկա` 28 տեղ,

Պատմություն` 51 տեղ,

Հասարակագիտություն` 44 տեղ,

Տեխնոլոգիա և ձեռնարկչություն` 20 տեղ,

Մաթեմատիկա` 26 տեղ,

Բնագիտություն` 20 տեղ,

Շրջակա միջավայրի գիտություններ` 21 տեղ:

Համեմատաբար քիչ են թափուր տեղերը Պոլիտեխնիկում և տնտեսագիտականում.

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան`

Տնտեսագիտություն` 47 տեղ,

Էլեկտրատեխնիկա` 21 տեղ,

Շրջակա միջավայրի պահպանություն` 23 տեղ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան`

Տնտեսագիտություն` 127 տեղ,

Հաշվապահական հաշվառում և հարկում` 25 տեղ,

Սերվիս` 38 տեղ:




Լրահոս