Armenian text to speach

Ամուսիններին տրվող ամենավնասակար խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Որքան քիչ շրջապատի մարդիկ իմանան ձեր անձնական կյանքի մասին, այնքան երջանիկ այն կընթանա

Առաջին հայացքից, կարծես թե, ամեն ինչ ճիշտ է։ Իսկապես, ինչո՞ւ ամուսնական կոնֆլիկտների մեջ ներգրավելով ինչ-որ մեկի մորը, ընդհանուր ընկերներին:

Սակայն շարունակ լռելու, պարփակվելու ժամանակ էլ հենց ծախսվում են այն ուժերը, որոնք հակառակ պարագայում կուղղվեին ձեր հարաբերությունների ամրապնդմանը: Այդ իսկ պատճառով էլ Ձեզ մոտ վստահություն ներշնչող մարդուն անպայման պատմեք, եթե Ձեր ամուսինը Ձեզ վրա ձեռք է բարձրացնում, մեղադրում և ստորացնում է, վերահսկում է յուրաքանչյուր լուման կամ առանց պատճառի անվերահսկելիորեն խանդում է:

Իմաստուն կինը կլսի, գլխով համաձայնության նշան կանի ու կանի իր ուզածը

Մեծ է հավանականությունը, որ իմաստուն տղամարդն ամենայն հավանականությամբ երկար չի դիմանա այդպիսի միության մեջ: Ի՞նչ պիտի զգա մարդը, ով տեսել է, որ իր հետ ուրախությամբ համաձայնել են, սակայն հետո հայտնաբերում է, որ ոչ մի պայմանավորվածություն չի կատարվել:

Ձեր վատ տրամադրությունը Ձեզ պահեք. արտահայտեք միայն դրականը

Զգացմունքները պահել ներսում, պարփակվել կեղծ ժպտալով՝ այն տակտիկան է, որը երջանկություն չի բերում: Պարզ է, որ խոսքն այն մասին չէ, որ պետք է կողակցի վրա թափել օրվա ընթացքում կուտակված ողջ զայրույթը. Դա, իհարկե, ճիշտ չէ և անազնիվ է: Բայց կարևոր է նշել, որ Դուք ծանր օր եք ունեցել, և այդ պատճառով էլ վատ տրամադրություն ունեք: Հարազատներն ու մտերիմները նաև նրա համար են, որպեսզի կիսեն Ձեր և ուրախությունը, և տխրությունը:

Առանց հաշտվելու անկողին մի մտեք

Իրականում գերազանց խորհուրդ է: Տխուր է, երբ մահճակալի տարբեր անկյուններում լարված գիշեր եք անցկացնում, սակայն պետք է հասկանալ, թե ինչ ասել է՝ հաշտություն: Եթե վեճն աննշան թեմայի շուրջ է, և բավարար են միայն ներողությունները, ապա, իհարկե, ավելի լավ է գրկախառնվել և, միմյանցից ներողություն խնդրելով՝ հանգիստ պառկել քնելու:

Ամենաօպտիմալ տարբերակը հարցի քննարկումը մինչև հաջորդ օրը տեղափոխելն է, քանի որ այդ դեպքում տաք գլխով գիշերը քննարկումներ անելիս հանկարծ չեք հանգի ամուսնալուծվելու և գույքը կիսելու որոշմանը:

Տանը եղած տրամադրության համար կինն է պատասխանատու:

Հիշեք. հարաբերությունների համար միշտ երկուսով են պատասխանատվություն կրում: Մեկի համար կարևոր է, որ ամուսինը լսի, թե ինչպես է իր օրն անցել, մանրամասն հարցեր տա, հետաքրքրություն ցուցաբերի, մյուսին դա, հնարավոր է, որ նյարդայնացնի: Բայց դրա փոխարեն՝ նա գերադասում է, որ անհաջողության կամ վատ տրամադրության դեպքում իրեն սփոփեն:

Աայսպիսով, ամուսնական հարաբերությունները ենթադրում են նաև այլ մարդու հանդեպ որոշակի պատասխանատվության չափ, և ուրեմն երբեք պետք չէ ասել, որ իրար ոչինչ պարտք չեք:




Լրահոս