shamshyan.com-ը գրում ՝ այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ 38-ամյա Արտաշես Բարսեղյանի վարած KIA մակնիշի 247 LL 70 համարանիշի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 25-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Nisan March մակնիշի 16 SV 777 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա.Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 22-ամյա Նաիրի Գրիգորյանը, 26-ամյա Արամ Մկրտչյանը և 25-ամյա Շանթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
KIA-ի վարորդը Ապագա գյուղի գյուղապետն է, ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում:
Մանրամասները՝ սկզբնաղբուրում: