Մեղադրյալի հարցաքննությունը պետք է տեսաձայնագրել. «Ծառուկյան» դաշինքը նոր նախագիծ է հեղինակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը շրջանառության մեջ են դրել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Այս փոփոխությամբ նրանք ցանկանում են ամրագրել, որ  մեղադրյալի հարցաքննությունն պետք է պարտադիր տեսաձայնագրվի: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորում են նախաքննության ընթացքում` հարցաքնության ժամանակ, տեսաձայնագրում կատարելու միջոցով բացառելու կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խոշտանգումը եւ վատ վերաբերմունքը:

Հիմնավորման մեջ նշված է, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունները տեսագրվում են ըստ անհրաժեշտության: Այն դեպքերում, երբ հարցաքննությունը իրականցվում է առանց տեսաձայնագրման, բարդ է ապացուցել կամ հերքել հարցաքննության ընթացքում խոշտանգում եղել է թե՝ ոչ։ Եթե մեղադրյալի հարցաքննությունները քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տեսաձայնագրվեն, ապա հնարավոր կլինի նախ պարզել խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգման, նվաստացման ենթարկման արդյունքում, թե՝ ինքնակամ:

Հարցաքննության տեսաձայնագմամբ նաեւ հնարավոր կլինի պարզել հարցաքննվողի դեմքի կամ մարմնի տեսանելի մասերի վրա առկա է արդյոք խոշտանգման հետքեր, կամ՝ կապացուցվի հակառակը, որը կբխի օրինականության սկզբունքից: Անձը իրավունքի չարաշահում կարող է կատարել եւ սուտ տեղեկություններ հայտնել իրավապահ մարմիններին, եւ հարցաքննության տեսաձայնագրման հանգամանքը հաշվի առնելով զերծ կպահի նման հանցագործություն իրականացնելուց:

Նշվում է, որ մեղադրյալի, կասկածյալի հարցաքնությունների տեսաձայնագրման նորմի կիրարկման պահանջը խիստ անհրաժեշտ է՝ արդար դատաքննություն իրականացնելու համար եւ այն ուղղակի կնպաստի քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերի պահանջների արդյունավետ կատարմանը եւ կամրապնդի խոշտանգումների բացարձակ արգելքը, որը սահմանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս