
Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը օգոստոսի 26-ին ծովն է ընկել. զոհերի թիվը հասել է 19-ի:
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հավելելով, որ վթարի պատճառը եղել է արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով ձերբակալվել են վարորդ Կարապետ Միքայելյանը և ղեկավար Յուրի Վեչերաձեն: Նրանք անազատության մեջ կմնան մինչև հոկտեմբերի 26-ը: