
«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը չի մարվել: Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ թեև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, թե կրակը մեկուսացվել է վտանգավոր նյութեր չեն այրվել, այդուհանդերձ, տարածքում տարհանում է իրականացվում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործարանի հարակից տարածքում տեղակայված պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներին հորդորել են լքել տեղանքը` պատճառաբանելով, որ օդում քիմիական նյութեր են պարունակվում, ուստի տարածքում գտնվելը վտանգավոր է: