ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով «Նաիրիտ» գործարանում այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`
Հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները։
Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ նյութը:
ԼԱՔԷԹԻՆՈԼ-ը սինթեզած հրավառվող նյութ է, որը միայն «Նաիրիտ»-ում են արտադրում: Օգտագործվում է ռազմարդյունաբերության մեջ հրանետ հրթիռներում: