Ս/թ օգոստոսի 26-ից մեկնարկած սիրողական որսաշրջանի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սիրողական որսի ուղեգրերն օրինական են համարվում 2 կնիքի առկայությամբ` ՀՀ բնապահպանության նախարարության և տվյալ որսորդական կազմակերպության կնիքներով: Իսկ միայն ՀՀ բնապահպանության նախարարության կնիքով կնքված ուղեգրերը վավեր են անհատ որսորդների հետ անմիջական կնքված պայմանագրերի դեպքում:
ՀՀ բնապահպանության նախարարությունը 28.08.2017թ. դրությամբ որս իրականացնելու թույլտվության ուղեգիր է հատկացրել 6 որսորդական հասարակական կազմակերպության` «Հայաստանի որսորդների և հրաձիգների միավորում», «Եգեր» որսորդական միավորում, «Զինորս» բնապահպանական, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում», «Հայ որսորդների ազգային դաշինք» և «ԷԴ-ՈՐՍ» որսորդական միավորում:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացնում է խիստ հսկողություն` սիրողական որսի ընթացակարգը և սահմանված կանոները պահպանելու ուղղությամբ: