Կարող ենք վստահաբար այսպիսի բան պատկերացնել: Հանգստյան օրը քայլում եք այգում, դեռ ամառ է, լավ փայլում է արևը: Դուք պաղպաղակ եք ուտում և ինչ-որ բան զրուցում ընկերուհու հետ հեռախոսով: Ձեր առջևից հասուն տղամարդ է գնում, ով հանկարծ ուշաթափվում է և ընկնում գետնին:
Դուք մոտենում եք նրան, որպեսզի պարզեք՝ ամեն ինչ նորմալ է: Նա ասում է, թե ամեն ինչ նորմալ է՝ ասելով, թե սայթաքել է, դուք հավատում եք և յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Գիշերն այդ մարդը մահանում է ինսուլտից:
Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե իմանայիք ինսուլտի պարզ նախանշանները:
Ինսուլտը հանկարծակի միայն թվում է: Միշտ կգտվեն նախանշաններ, որոնք ահազանգում են այն մասին, որ շուտով ողբերգություն կլինի: Սակայն մարդը, ով սովոր չէ լսելու ինքն իրեն, կարող է այդ ամենը բաց թողնել:
Կարդա և հիշիր այս չորս նախանշանները, որոնցով կարող եք որոշել՝ եղել է արդյոք մարդու մոտ ինսուլտ և պետք է նրան բժշկական օգնություն ցուցաբերել, թե ոչ:
- Այն մարդուն, ում մոտ դուք նախաինսուլտային իրավիճակ եք կանխատեսում, առաջարկիր լայն ժպտալ: Ինսուլտ տարած մարդը չի կարող լայն ժպտալ, այլ միայն թեք ինչ-որ բան կստացվի:
- Ընկած մարդուն ասա թող նախադասություն ասի, որը երեքից ավել բառ կունենա: Նախաինսուլտային վիճակում գտնվող մարդը չի կարող հոդաբաշխ նախադասություն ասել:
- Խնդրիր վատացած մարդուն հանել լեզուն: Այն փոխված կլինի:
- Խնդրիր մարդուն, ով իրեն տարօրինակ է զգում, ձեռքերը գլխից վեր հանել: Եթե նա ինսուլտ է տանում, ապա նույնիսկ այդպիսի պարզ քայլը նա դժվարությամբ կկարողանա անել:
Եթե տարիքով մարդու մոտ այս նախանշաններից մեկը, ապա անհապաղ նրան հիվանդանոց տարեք: Շտապօգնություն կանչիր, նրանց տեղեկացրու կատարավածի մասին: Նրանք իսկապես գիտեն, թե ինչ է պետք անել:
Կան նաև այլ նախանշաններ, որոնք մարդիկ ևս զգում են: Դրանց թվին է պատկանում գլխապտույտը, գլխացավը, վերին և ստորին վերջույթների անշարժությունը, սրտխառնոցն ու աչքերից մեկի տեսողության կտրուկ վատացումը:
Քո համառության արգասիքը կարող է լինել մտերիմներիցդ մեկին փրկելը, կամ անծանոթի: Սակայն ինչ տարբերություն, չէ որ մարդկային կյանքն անգին է: